«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը և գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ:
Մրցաշրջանի մեկնարկը լավագույն կերպով դասավորվեց «կարմիրների» համար: Բացի այն, որ «Լիվերպուլը» երեք տուրում երեք հաղթանակ տարավ և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, նա նաև ոչ մի գնդակ բաց չի թողել:
Մերսիսայդցիների կազմում երեք գոլերի հեղինակը 24-ամյա Սթարիջն է, ով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Պրեմիեր Լիգան նաև գնահատել է Ռոջերսի աշխատանքը, ով ընդամենը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Լիվերպուլի» հետ: