«Չելսիի» կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը չի կարողանալու օգնել Անգլիայի ազգային հավաքականին: Նրա փոխարեն անմիջապես հավաքական է հրավիրվել «Նյուքասլի» ֆուտբոլիստ Սթիվեն Թեյլորը:
Պետք է նշել, որ Կեհիլը բաց է թողնելու Սան Մարինոյի հետ արտագնա հանդիպումը, սակայն հնարավոր է ապաինվի մինչև Չեռնոգորիայի հետ խաղը հաջորդ երեքշաբթի:
Գարին ծնկի վնասվածք ունի, որը ստացել էր անցած կիրակի կայացած «Վեստ Հեմի» հետ խաղի ժամանակ: Երկուշաբթի արդեն պարզ կդառնա՝ արդյոք նա կմասնակցի Չեռնոգորիայի դեմ խաղին, թե ոչ:
Ավելացնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացիներին օգնել չեն կարողանալու Ռիո Ֆերդինանդը, Մայքլ Դոուսոնը և Ահարոն Լենոնը: