«Նյուքասլ Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Թեյլորը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն անգամ չգիտեր, թե որ դիրքում է խաղում նա:
Երկուշաբթի օրը Թեյլորը վնասվածք ստացած Գարի Կեհիլին փոխարինելու համար միացավ Անգլիայի հավաքականին: Թեյլորի խոսքերով հավաքականի նախկին մարզիչը իրեն չէր տեսնում որպես ազգային հավաքականի թեկնածու:
-Անցած մրցաշրջանում Կապելոն այդպես էլ ներկա չեղավ «Նյուքասլի» խաղերին, չնայած որ մինչև Ծննդյան տոները մենք ունեինք լավագույն պաշտպանությունը:
Մի նամակում մեր մարզիչ Ալան Պարդյուն Կապելոյին գրեց. «Ձեզ խորհուրդ կտամ գաք և հետևեք Թեյլորի խաղին», իսկ պատասխանը եղավ. «Մենք կիսապաշտպանությունում խնդիր չունենք»,- Թեյլորի խոսքերն է մեջբերել The Guardian-ը: