• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդը գոհ է «Լիվերպուլի» առաջընթացից Ռոջերսի գլխավորությամբ

Սթիվեն Ջերարդ և Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսից և նրա կատարած աշխատանքից:

Ռոջերսի առաջին մրցաշրջանը «Լիվերպուլի» ղեկին միանշանակ չդասավորվեց. «կարմիրները» մրցաշարային աղյուսակում կրկին «Էվերթոնից» ներքև հայտնվեցին` ավարտելով մրցաշրջանը 7-րդ տեղում:

Մյուս կողմից, անհնար է չնկատել «Լիվերպուլի» առաջընթացը մրցաշրջանի ավարտին: Ջերարդը գոհ է նրանով, ինչ անում է Ռոջերսը, և հետագա առաջխաղացման հույս ունի:

-Ես կարծում եմ, որ մարզիչը լավ է կատարում իր աշխատանքը. նա չափազանց բարդ գործով է զբաղվում իր երիտասարդ տարիքում: Ըստ իս, նրա հետ թիմը և ակումբն առաջ կշարժվեն և լավ առաջընթաց կունենան:

Եթե նա ղեկավարների կողմից աջակցություն ստանա, իսկ այն թիմը, որը կա, ավելին անի, վստահ եմ, որ մենք կկարողանանք մեր երկրպագուներին ուրախացնել,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում ասել է Ջերարդը: