• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդը հնարավոր է չապաքինվի մինչև մրցաշրջանի մեկնարկը

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն ուսի վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի նոր մրցաշրջանի մեկնարկը:

2012/2013թթ. մրցաշրջանի ավարտից որոշ ժամանակ առաջ Սթիվենի ուսը վիրահատեցին այն հույսով, որ մինչ նոր մրցաշրջանին նախապատրաստվելը կապաքինվի: Սկզբում սպասվում էր, որ Ջերարդն ընդամենը 7 շաբաթ բաց կթողնի, սակայն, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հիմա բժիշկների մոտ լուրջ մտահոգություն է առաջացել. ամենայն հավանականությամբ 32-ամյա պաշտպանի վերականգնումը կտևի մինչև աշուն:

Այսպիսով, Ջերարդը ոչ միայն վտանգում է  բաց թողնել մրցաշրջանի սկիզբը, այլև 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում Անգլիայի հավաքականի  խաղերը` Մոլդովայի և Ուկրաինայի հավաքականների դեմ:

Նաև հաղորդում են, որ հարձակվող Դանիել Սթարիջը ևս կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը, ով վերջերս Իռլանդիայի հավաքականի դեմ կայացած խաղում վնասել է կոճը: Այժմ ֆուտբոլիստը տեղաշարժվում է պահպանիչ կոշիկով, իսկ վիրահատության հարցը դեռ պարզ չէ: