• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդը ցանկանում է հերոս դառնալ նաև հավաքականի մարզաշապիկով

Սթիվեն ՋերարդԱնգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ ցանկանում է վերականգնել վերջին տարիների բաց թողածը ազգային հավաքականի կազմում:

Ինչպես հայտնի է, անգլացին արդեր երկար ժամանակ է, ինչ հաջողություն չի հասել մայրցամաքային և աշխարհի առաջնություններում: Անգլիացիները վերջին անգամ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ 1996 թվականին:

Ջերարդի խոսքերով Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը լավ հնարավորություն է հավաքականի համար՝ ուրախացնելու իր երկրպագուներին: Անձամբ Սթիվենն էլ հիանալի հնարավորություն կունենա ապացուցելու, որ առաջվա պես համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը:

-Մի կողմից հնարավորություն ունենք մրցելու աշխարհի լավագույն թիմերի և խաղացողների դեմ: Մյուս կողմից հնարավորություն կա դառնալու հերոս հավաքականի մարզաշապիկով, որը նախկինում երբեք չեմ զգացել:

Իհարկե, երազում եմ այդ մասին: Վստահ եմ, որ յուրաքանչյուրն էլ այդ մասին երազում է: Ամեն դեպքում 11 մետրանոցների շարքը քառորդ եզրափակչում մի քիչ այն չէ:

Ինքս էլ չեմ զգում, որ ամեն հնարավորն եմ արել Աշխարհի առաջնություններին: Չեմ կարծում, որ որևիցե մեկը կարող է հակառակն ասել:

Դրա համար միշտ պատասխանատվության մի մասն ինձ վրա եմ վերցնում: Դու չես կարող մեղքը բարդել մեկ ուրիշի վրա, պետք է տքնաջան աշխատես, իսկ հետո կատարես այն,- հայտնել է Ջերարդը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր