«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում «Զենիթից» կրած 2:0 հաշվով պարտությունը:
-Դա այն արդյունքը չէր, ինչի համար մենք ժամանել էինք Սանկտ-Պետերբուրգ: Վատ է, որ գոլ չկարողացանք խփել, շատ ավելի վատ է, որ երկուսն էլ բաց թողեցինք:
Պետք է նշել նաև, որ պայմանանները բավարար չէին, խոտածածկի որակը լավը չէր,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ «Լիվերպուլը» «Չենիթին» առաջին խաղում զիջեց 2:0 հաշվով: