• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Իմ կարիերայի երեք վատագույն ամիսները»

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ վերջին երեք ամիսները վատագույնն էր իր կարիերայում:

Նախորդ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «կարմիրները» չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրին, սակայն արդեն երկու շաբաթ հետո «Չելսիի» դեմ խաղում Ջերարդը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը ճակատագրական եղավ:

«Չելսիից» կրած 0:2 հաշվով պարտությունը «կարմիրներին» զրկեց տիտղոսից: Որից հետո Ջերարդը մեկնեց աշխարհի առաջնությանը, որտեղ Անգլիայի հավաքականի հետ չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլի արգելքը: Անգլիա վերադառնալուց հետո էլ Սթիվենն իմացավ, որ «Լիվերպուլը» վաճառում է Լուիս Սուարեսին:

-Իմ կյանքի վատագույն օրը՞: Հնարավոր է, դա իմ կյանքի երեք վատագույն ամիսներն էին: Պետք է ընդունել այն, ինչ արդեն եղել է: Դա փոխել հնարավոր չէ,- ասել է Ջերարդը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր