«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է երկրպագուների դժգոհությունը Ռիո Ֆերդինանդի որոշման վերաբերյալ: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մերժել էր ազգային հավաքականի հրավերը՝ մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ խաղերին:
-Կարծում եմ, որ մեր երկրպագուները իրենց հիասթափությունն են արտահայտել, որ Ռիոն չի եկել հավաքական: Նրանք սեփական կարծիքի իրավունք ունեն, քանի որ մեծ գումարներ են ծախսում և գալիս են մեզ աջակցելու:
Մենք բոլորս շատ էինք ուզում, որ Ֆերդինանդն էլ մասնակցի այս խաղերին, որովհետև նա հիանալի ֆուտբոլիստ է և հաստատ կօգներ մեզ:
Սակայն նա իր որոշումն է կայացրել, և պետք է հարգել այդ ընտրությունը,- ասել է Ջերարդը: