• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Մենք նորից տեսնում ենք նախկին Ստյուարտ Դաունինգին»

Ստյուարտ Դաունինգ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն առաջընթաց է նկատում կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգի գործողություններում: «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ջերարդն իր կարծիքն է հայտնել թիմակցի խաղի մասին:

-Կարծում եմ՝ Դաունինգի խփած գոլը փոխեց խաղի ելքը: Նա օգնեց թիմին առաջ գնալ և հաղթել խաղը:

Այժմ Ստյուարտը լրիվ ուրիշ խաղացող է դարձել: Մենք նորից տեսնում ենք նախկին Ստյուարտ Դաունինգին:

Ինձ ամենաշատը տպավորում է այն աշխատանքը, որ նա կատարում է առանց գնդակի: Նա հիանալի սահանկումներ է կատարում, օգնում Գլեն Ջոնսոնին:

Նրա անձնական վիճակագրությունը խաղից խաղ բարելավվում է, և սա միայն ընդգծում է առաջընթացը: Այժմ նա ուրիշ խաղացող է և եթե շարունակի նույն ոգով, ապա կապացուցի, որ ակումբն իզուր չի նրա վրա այդքան գումար ծախսել: Նրա կայուն խաղը կապահովի մշտական տեղ հիմնական կազմում,- հայտնել է Ջերարդը: