• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»

Սթիվեն Ջերարդ Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմը լավ հնարավորություններ է պահպանում Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:

-Ես չեմ կարծում, որ մենք այդքան թույլ ենք, ինչպես շատերն են ասում: Բոլորը հասկանում են, որ մենք ֆավորիտների թվին չենք դասվում, որպեսզի աշխարհի առաջնությունը հաղթենք: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող հայտնվել այնտեղ, և գերազանց մրցաշար անցկացնել:

Պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Կարևորը` մնացած խաղերում հաղթելն է, իսկ հետո պետք է մտածել այլ նպատակների մասին:

Մենք ցանկանում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել: Մենք կփորձենք հայտնվել այնտեղ, որպեսզի ազգը մեզնով հպարտանա:

Աշխարհի առաջնությունում մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Հատկապես, որ այս աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բրազիլիայում,- ասել է Ջերարդը:

Հետաքրքիր փաստեր