«Արսենալի» գլխավոր մարզչի օգնական Սթիվ Բոուլդը կարծում է, որ թիմի վերջին հաջողությունները կապված են պաշտպանությունում հաջող հանդես գալու հետ:
Վերջին երեք խաղերում «զինագործներն» ընդամենը մեկ գնդակ են ընդունել սեփական դարպասը:
-Բոլորը հասկացել են, որ լավ խաղալով պաշտպանությունում՝ կարող ես հաղթել և ոչ մեկ անգամ:
Հուսամ, որ «Տոտտենհեմից» կրած պարտությունը մեզ համար շրջադարձային եղավ: Այդ օրը մենք վատ չխաղացինք, և կարծում եմ, որ ավելիին էինք արժանի:
Այդ ժամանակ երկու սխալ գործեցինք պաշտպանությունում, և հրաշալի խաղացողները պատժեցին մեզ: Այդպես էլ է լինում,- հայտնել է Բոուլդը: Sky Sports