Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին խաղից առաջ «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ այժմ Պրեմիեր Լիգայում լավագույն ֆուտբոլը ցուցադրում է «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ այսօր Սթիվ Քլարկի սաները կհյուրընկալվեն «Էնֆիլդում»: Քլարկը «Լիվերպուլում» աշխատել է 18 ամիս որպես գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի օգնական: Ամառը նա տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»:
Քլարկը զարմացած է այն առաջընթացից, որին «Լիվերպուլը» հասավ Բրենդան Ռոջերսի ղեկավարության ժամանակ:
-«Լիվերպուլում» այժմ լավ թիմ է հավաքվել: Այս մրցաշրջանում բավական հաջող են հանդես գալիս Ստյուարտ Դաունինգը, Ջորդան Հենդերսոնը և Խոսե Էնրիկեն: Եվ եթե հիմա նայենք «Լիվերպուլին», ապա նա լավագույն ֆուտբոլն է ցուցադրում Պրեմիեր Լիգայում,- Քլարկի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: