«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն հանդես կգա «Չելսիում»:
«Վեստ Բրոմվիչում» իր վարձակալության ժամանակ Լուկակուն 13 գոլի հեղինակ է դարձել: Շնորհիվ Լուկակույի հիանալի խաղի, «Վեստ Բրոմվիչը» երկար ժամանակ գտնվում եվրոգավաթների գոտում:
Նախկինում և՛ Քլարկը, և՛ Լուկակուն, հայտնել էին, որ դեմ չեն լինի ավելացնել վարձակալության ժամկետը: Սակայն այժմ «Վեստ Բրոմվիչի» մարզիչը հասկանում է, որ իր հիանալի մարզավիճակով բելգիացի ռմբարկուն ոչ մի շանս չունի իրենց մոտ մնալու:
-Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է և ամռանը կվերադառնա «Չելսի»: Ես երբեք չեմ մտածել, որ «Չելսին» թույլ կտա ևս մեկ մրցաշրջան Լուկակուն հանդես գա «Վեստ Բրոմվիչում»,- ասել է Քլարկը: ESPN
Ավելացնենք, որ «Չելսիում» Լուկակուն մասնակցել է ընդամենը 12 խաղի: