Վերջնականապես պարզ է դարձել, որ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռայան Նելսենը հաջորդ շաբաթ կլքի ակումբը: Փետրվարի 1-ին 35-ամյա նորզելանդացին պաշտոնապես կգլխավորի «Տորոնտոն»:
Հիշեցնենք, որ դեռ հունվարի 8-ին Ռայանը ներկայացվեց, որպես ՄԼՍ-ում հանդես եկող կանադական ակումբի մարզիչ: Սակայն պաշտոնապես լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռայանը ավարտի ֆուտբոլային կարիերան:
«Նոր Զելանդիայի» հավաքականի ավագին «ՔՊՌ»-ում մնացել է երկու խաղ՝ Անգլիայի գավաթում «ՄԿ Դոնսի» և Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ավելացնենք, որ «Տորոնտոն» ողջ իր պատմության ընթացքում երբեք դուրս չի եկել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ, իսկ անցած մրցաշրջանը վատագույնն էր ակումբի համար: Թիմը 34 խաղում տարավ ընդամենը 5 հաղթանակ: Կանադացիները արդեն պատրաստվում են նոր մրցաշրջանին, որը կմեկնարկի մարտի 2-ին: