Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր՝ 5-ամյա պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին՝ այդպիսով վերջ դնելով նրա հանդեպ Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրություններին:
Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, «արքայական ակումբը» պատրաստվում է ամռանը առաջարկ անել Ագուերոյին ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ արգենտինացին գործող պայմանագրով դեռ երեք տարի ունի «Սիթիում»:
Ըստ Goal պարբերականի, «Սիթին» ոչ մի նշանակություն չի տալիս այդ խոսակցություններին և պատրաստվում է ևս երկու տարով երկարաձգել պայմանագիրը: Նոր պայամանգրի հնարավոր ստորագրման դեպքում կպահպանվի ներկայիս աշխատավարձը, որը կազմում է շաբաթական 170 հզր ֆունտ:
Ավելացնենք, որ «Սիթին» արդեն երկարաձգել է պայմանագրերը Յայա Տուրեի, Դավիդ Սիլվայի և Վենսան Կոմպանիի հետ: