Քևին Դե Բրույնեի գոլի և գոլային փոխանցման շնորհին՝ «Մանչեսթեր Սիթիին» 2:3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» դեմ խաղում:
Անգլիայի գավաթի խաղարկությունում «Սանդերլենդի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակի համեմատ «կաչաղակների» մեկնարկային կազմից վնասվածքի պատճառով բացակայում էր Ժոելինտոնը, որի փոխարեն մեկնարկային կազմում հայտնվեց Լյուիս Մայլին։
«Հադերսֆիլդի» դեմ գավաթի խաղարկության 5-0 հաշվով հաղթանակի համեմատ «Սիթիի» մեկնարկային կազմ վերադարձան Էդերսոնը, Քայլ Ուոլկերը, Նաթան Ակեն, Ռոդրին, Բերնարդու Սիլվան և Ժերեմի Դոկուն:
«Նյուքասլ» 2 – 3 «Մանչեսթեր Սիթի»
Գոլեր` Իսակ, Գորդան – Սիլվա, Դե Բրույնե, Բոբ
Դեղին՝ Գիմարայնս – Ռոդրի, Սիլվա