«Մանչեսթեր Սիթին» հաջող արդյունքով ավարտեց 2023 թվականը «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ տարած գերվստահ հաղթանակի շնորհիվ՝ 2։0։
Օգոստոսից ի վեր առաջին անգամ Քևին Դե Բրույնեն ընդգրկվեց «Սիթիի» հայտացուցակում՝ իր տեղը գտնելով պահեստայինների նստարանին։ Պաշտպանությունում վնասվածք ստացած Ջոն Սթոնսին փոխարինեց Յոշկո Գվարդիոլը, իսկ կիսապաշտպանությունում Մատեուս Նունեսին փոխարինեց Մատեո Կովաչիչը։
«Շեղբերի» մարզիչ Քրիս Ուայլդերը փոխեց իր մեկնարկային կազմի խաղացողների կեսին` վստահելով Ջեյդեն Բոգլին, Լյուկ Թոմասին, Օլիվեր Նորվուդին, Անիս Սլիմանեին և Վիլյամ Օսուլային:
«Մանչեսթեր Սիթի» 2 – 0 «Շեֆիլդ Յունայթեդ»
Գոլեր՝ Ռոդրի, Ալվարես
Դեղին՝ Գվարդիոլա, Կովաչիչ – Բոգլ