«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջիին ձեռք բերելու մասին։
Ականջին իր ապագան կապել է «Սիթիի» հետ առաջիկա հինգ տարիների ընթացքում և «Սիթիին» արժեցել է մոտ 15 մլն ֆունտ: Նման ցածր գինը պայմանավորված է նրանով, որ Դորտմունդում Մանուելի պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի։
Ի դեմս Ականջիի, Պրեմիեր լիգայի չեմպիոններն ընդունել են փորձառու պաշտպանի, ով Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած չորսուկես տարիների ընթացքում անցկացրել է 158 հանդիպում:
27-ամյա պաշտպանը, ով կարիերան սկսել է «Բազելում», Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում։
«Նա ունի այն ամենը, ինչ որակներ մենք ցանկանում ենք տեսնել կենտրոնական պաշտպաններում: Նա ուժեղ է, արագ, հարմար է իրեն զգում գնդակով և ունի հիանալի փոխանցումներ: Նա կլրացնի այս թիմի մյուս պաշտպաններին և մեր խաղաոճին»,- ասել է «Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բիգիրիստայն.