Այս ամառ «Տոտտենհեմի» և «Պորտսմուտի» նախկին կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը կարող է վերադառնալ Անգլիա: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Բոատենգը երկու տարի խաղացել է «Ուայտ Հարթ Լեյնում», սակայն այդպես էլ չկարողացավ դրսևորել իրեն: Այնուհետև նա տեղափոխվեց «Պորտսմուտ», որտեղ հաջող հանդես գալով՝ հրավեր ստացավ իտալական գրանդից: «Միլանում» Բոատենգը դարձավ առանցքային խաղացող:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը՝ հղում անելով իտալական մամուլին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որն արդեն մի շարք հարցումներ է արել 26-ամյա Քևին-Պրինսի վերաբերյալ: