Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնի պաշտոնում իր առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով հաղթեց «Չելսիին»՝ Խուլիան Ալվարեսի արագ գոլի շնորհիվ:
«Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ինը փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում՝ չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0): Մեկնարկում իրենց տեղը կարողացել էին պահպանել միայն Մանուել Ականջին և Քայլ Ուոլկերը։
Կապույտների մեկնարկային կազմ վերադարձան Կեպա Արիզաբալագան, Վեսլի Ֆոֆանան, Սեզար Ասպիլիկուետան, Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Կայ Հավերցը: