«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է բանակցություններ սկսել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Պեպեին ձեռք բերելու համար:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պետք է մտածի պաշտպանության ուժեղացման համար: Թիմից արդեն հեռացել է Կոլո Տուրեն, իսկ Ջոլեոն Լեսկոտի ապագան անորոշ է:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Պելեգրինիի ուշադրության կենտրոնում է Պեպեն: «Ռեալը» Պորտուգալիայի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 20 մլն ֆունտ: