«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել իր պաշտպան Նաթան Ակեի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ բարելավված պայմաններով։
Անցած ամառ գրեթե հեռանալով «Սիթիից»՝ Ակեն անցկացրեց իր լավագույն մրցաշրջանը: Նաթանը «քաղաքացիների» կազմում 41 հանդիպում անցկացրեց՝ հաղթելով Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Այժմ Ակեի պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, և «Սիթին» ոչ միայն չի մտածում 28 ամյա հոլանդացուց բաժանվելու մասին, այլև ցանկանում է երկարաձգել համագործակցությունը նրա հետ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Սիթին» այսօր վերջապես բանավոր համաձայնության է եկել Ակեի հետ, և նոր պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի առաջիկա օրերին: