«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Սիլվան «Սիթիի» համակարգում է 2017 թվականին «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո: Էթիհադում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում Բերնարդուն նվաճեց Պրեմիեր լիգայի հինգ չեմպիոնական տիտղոս, երկու Անգլիայի գավաթ, չորս Լիգայի գավաթ և Չեմպիոնների լիգան:
Այս ամառվա սկզբին Սիլվային դիմեցին «Բարսելոնան», «ՊՍԺ»-ն և արաբական մի շարք ակումբներ, բայց ի վերջո 29 ամյա խաղացողը որոշեց մնալ և մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ:
«Ես վեց անհավանական տարի եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» և ուրախ եմ շարունակելու իմ կարիերան այստեղ»:
«Անցած մրցաշրջանում տրեբլ նվաճելը շատ յուրահատուկ ձեռքբերում էր, և ես ոգևորված եմ մի թիմի մաս լինելու փաստով, որն այդքան քաղցած է և նման կիրք ունի»:
«Հաջողությունը ձեզ ավելի քաղցած է դարձնում, և այս ակումբն ինձ հնարավորություն է տալիս շարունակել հաղթել: Ես սիրում եմ մարզչին, իմ թիմակիցներին և երկրպագուներին, ինչպես նաև հուսով եմ, որ մենք էլ ավելի լավ հիշողություններ կունենանք առաջիկա տարիներին»,- ասել է Սիլվան: