«Լիվերպուլի» նորեկ Սիմոն Մինյոլեն խոստովանել է, որ պատրաստ է առաջին համարի համար մրցակցությանն իսպանացի Խոսե Ռեյնայի հետ:
Երեքշաբթի 25-ամյա Մինյոլեն վերջնականապես «Սանդերլենդից» տեղափոխվեց «Էնֆիլդ»: Հիմա տաղանդավոր բելգիացուն սպասվում է սուր մրցակցություն Ռեյնայի և Բրեդ Ջոնսոնի հետ, բայց Սիմոնը վստահ է իր ուժերին:
-Մրցակցությունը միայն լավ բանի կբերի: Որտեղ էլ ես եղել եմ, ես մեծ մրցակցության եմ հանդիպել` Բելգիայի հավաքականում և «Սանդերլենդում», որտեղ հանդես էին գալիս Կրեյգ Գորդոնը և Կիրան Վեստվուդը: Հիմա ինձ նույնն է սպասվում, այս անգամ Խոսեի և Բրեդի հետ:
Մրցակցել և մարզվել ամբողջ ուժով, դա կօգնի ավելի ուժեղ լինել: Խոսեն փորձառու դարպասապահ է, ով ապացուցում է դա մի քանի տարի: Ես անհամբերությամբ սպասում եմ նրա, Բրեդի և դարպասապահների մարզչի հետ աշխատանքին:
Սա մի խնդիր է, որի հետ ցանկանում ես հանդիպել: Դու ցանկանում ես մեծ խաղերում խաղալ, մեծ ակումբի կազմում և մեծ ճնշման ներքո: Ես իմ ուժերին վստահ եմ և չեմ համբերում, երբ եմ առաջին հանդիպումս անցկացնելու,- Մինյոլեի խոսքերն է մեջբերում Goal-ը: