«Այաքսի» ավագ Սիմ Դե Յոնգը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկները:
24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Սիթին»:
-Անգլիայի շատ ակումբներ ինձ չեն համապատասխանի, որովհետև ես ցանկանում եմ տեղափոխվել ակումբ, որը ֆուտբոլ է խաղում: Չեմ ցանկանում հայտնվել մի ակումբում, որտեղ կիսապաշտպաններին չեն ներգրավվում իրենց խաղի մեջ:
Պրեմիեր Լիգան և Բունդեսլիգան այն առաջնություններն են, որոնք ես նախընտրում եմ,- հայտնել է Դե Յոնգը: De Telegraaf