Sky Sports-ի փոխանցմամբ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեն բանակցություններ է վարում Քաթարի «Ալ-Գարաֆ» ակումբի հետ:
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը «Լոֆտուս Ռոուդ» է տեղափոխվել անցած տարի իտալական «Լացիոյից»: Սակայն այս ողջ ընթացքում Սիսեն չկարողացավ տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում: Նա անցկացրել է 21 հանդիպում և խփել ընդամենը 4 գնդակ:
Հաշվի առնելով, որ «ՔՊՌ»-ը ձեռք է բերել Լոիկ Ռեմիին՝ զարմանալի չէ, որ Սիսեն այլ ակումբ է փնտրում:
Այս պահին ֆուտբոլիստը բանակցում է «Ալ-Գարաֆի» հետ, որը, ինչպես հայտնի է, մեծ գումարներ է վճարում ֆուտբոլիստներին: Ակնհայտ է, որ Սիսեի տեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է: