«Տոտտենհեմի» իսպանացի նորեկ Ռոբերտո Սոլդադոն, ով լոնդոնցիների վերջին խաղում գոլի հեղինակ դարձավ, իր կարծիքն է արտահայտել Գարեթ Բեյլի հնարավոր տրանսֆերի հետ կապված:
-Ես իսկապես կվշտանամ, եթե Բեյլը լքի «Տոտտենհեմը»: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, և ես կցանկանամ նրա հետ խաղալ նույն թիմում: Բեյլը դեռ շատ բան կարող է տալ «Տոտտենհեմին»: Նրա հեռանալով թիմը շատ կթուլանա, իսկ ակումբն իր առջև մեծ խնդիրներ է դրել: Ես հասկանում եմ, որ «Ռեալին» դժվար է մերժել, քանի որ ոչ բոլորին է հնարավորություն տրվում դառնալ «արքայական ակումբի» ֆուտբոլիստ,- ասել է Սոլդադոն: Marca
Հիշեցնենք, որ «Ռեալից» բացի Բեյլի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: