• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սորիանոն բացատրել է, թե ինչով է Գվարդիոլան Մոուրինյոյից լավը

Խոսեպ Գվարդիոլա Ժոզե Մոուրինյո«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն պատմել է, թե ինչու ութ տարի առաջ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզչի համար պայքարում հաղթեց Ժոզե Մոուրինյոյին։

Հաջորդ մրցաշրջանից Գվարդիոլան և Մոուրինյոն կվերականգնեն իրենց մրցակցությունն, այժմ արդեն Պրեմիեր Լիգայի մակարդակով։ Իսպանացին կմարզի «Մանչեսթեր Սիթին», իսկ պորտուգալացին՝ «Յունայթեդը»։

2008 թվականին Սորինանոն, ով ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «Բարսելոնայում», փոխարինող էր փնտրում Ֆրանկ Ռայկարդին և մտածում էր Մոուրինյոյի թեկնածության մասին։

Սակայն ընտրությունը կատարվեց օգուտ անփորձ Գվարդիոլայի, ով 4 մրցաշրջանների ընթացքում 2 անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Իր ինքնակենսագրականում Ֆերրանը փորձել է պարզաբանել, թե Ժոզեի անձի որ գծերը նրան չեն գոհացրել։

-Նրանք երկուսն էլ բարձր որակներ ունեն և երևում է, որ գտնվում են երևակայական սանդղակի հակառակ ծայրերում։ Մի կողմին հաջողության հասած փորձառու մարզիչ է, ով ունի ուժեղ բնավորություն, իսկ մյուս կողմին շատ տաղանդավոր անհատականություն, ով բացարձակ ծանոթ է ակումբին, սակայն մարզչական մեծ փորձ չունի։

Մարզիչն ակումբի ամենօրյա, մշտական ներկայացուցիչն է։ Նա պետք է մշտապես զգուշավորություն ցուցաբերի։ Պետք է հարգի մրցակիցներին, մրցավարներին, լրագրողներին և այլ կառույցներին։ Դա ֆեյր-փլեյն է։ Նա չպետք է վիրավորի լրատվամիջոցներին կամ ստեղծի տարաձայնություններ։

Մոուրինյոյի մարզչական մեթոդները գրեթե միշտ վեճեր են ստեղծում մեդիայի հետ, իսկ դա ակումբի ներսում կոնֆլիկտի պոտենցիալ աղբյուր է,֊ Սորիանոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News֊ը։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր