«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ամենայն հավանականությամբ բաց կթողնի կիրակի օրը կայանալիք «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ հանդիպումը: Նա վնասվածք է ստացել:
Հենց Սուարեսի վաստակած 11 մետրանոցից «կարմիրները» խփեցին իրենց միակ գնդակը «Ստոկի» հետ խաղում (3:1): Այդ նույն խաղում էլ ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասեց արդեն վնասված կոճը:
-Վերջին մի քանի ամիսներին Լուիս Սուարեսը խաղում էր այտուցված կոճով: Մենք կգնահատենք նրա առողջական վիճակը և կորոշենք` նա դաշտ դուրս կգա թե չէ,- ասել է Բրենդան Ռոջերսը: ESPN