• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը ևս մեկ վարկածով է ճանաչվել տարվա ֆուտբոլիստ և ստացել «Ոսկե խաղակոշիկը»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն իր մրցանակների թիվն ավելացրել է ևս երկուսով: Ուրուգվացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի վարկածով ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ և ստացել է առաջնության «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանում Լուիսը դարձել է 31 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ «կարմիրները» մրցաշրջանն ավարտեցին երկրորդ հորիզոնականում:

Այս պարագայում, 27-ամյա հարձակվողն, ով արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների և լրագրողների կողմից ճանաչվել էր տարվա ֆուտբոլիստ, ևս մեկ մրցանակ է ստացել Պրեմիեր Լիգայից և պարգատրվել «Ոսկե խաղակոշիկով», որն ավանդաբար տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին:

Իսկ ահա «Ոսկե ձեռնոցով» պարգևատրվել են «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին և «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը, ովքեր առաջնության 16 խաղում անառիկ են պահել իրենց դարպասը: «Կապույտների» դարպասապահի համար սա արդեն երրորդ նմանատիպ մրցանակն է իր կարիերայում:

Եվ վերջապես, Պրեմիեր Լիգայի վարկածով տարվա մարզիչ է ճանաչվել Տոնի Պյուլիսը՝ «Կրիստալ Փելեսից»: