«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Օլե-Գուննար Սուլշերը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի կարողա զբաղեցնել իր սիրելի ակումբի տեղը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Սիթին» և «Յունայթեդը» կհանդիպեն «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում: Այս պահին «կարմիր սատանաները» «քաղաքայիններից» առաջ են 3 միավորով:
Երկրի թերթերը դերբիի մասին կարծիքներ են հարցնում հեղինակավոր ֆուտբոլիստներից: Սուլշերը հայտնել է, որ «Սիթին» ինչպես փոքր եղբայր, երբեք չի կարող անցնել իր մեծ եղբորից՝ «Յունայթեդից»:
-Սա ինձ հիշեցնում է այն իրավիճակը, երբ փոքր եղբայրը ցանկանում է անցնել մեծ եղբորը: Այդպես է լինում ընտանիքներում և ակումբների միջև: «Սիթին» փորձում է անցնել «Յունայթեդին», սակայն դա նրան երբեք չի հաջողվի,- Սուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն: