«Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը հայտնել է, որ «Էվերթոնը» ոչ մի հնարավորություն չունի՝ ձեռք բերելու իրենց գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպին:
«Էվերթոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը երեկ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ իսկ պատճառով թիմը ստիպված է փնտրել նոր մասնագետի: Հնարավոր թեկնածուներից մեկն էլ հենց Լաուդրուպն է, իսկ Daily Mirror պարբերականը նրան ֆավորիտ է համարում այդ պաշտոնում:
Մինչդեռ Ջենկինսը վստահ է, որ Լաուդրուպը չի հեռանա «Սուոնսիից»:
-Միքայելը հստակ հասկացրել է, որ չի մտածում հեռանալու մասին: Նա կատարում է աշխատանք, որը սիրում է, և նա երջանիկ է այստեղ: Նա տարբերվում է այլ մարզիչներից: Նա այն մարդը չէ, ով կփորձի աստիճաններով վերև բարձրանալ,- հայտնել է Ջենկինսը: Evening Post