Մոտակա օրերին «Սուոնսին» պետք է պաշտոնապես հայտարարի «Վիտեսի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին ձեռք բերելու մասին: Գործարքն ակումբի համար ռեկորդային է` 12 մլն ֆունտ, հավելյալ որոշ պարգևավճարներ:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկուշաբթի 24-ամյա իվուարցին պետք է կարգավորի վերջնական մանրամասներն իր տրանսֆերի վերաբերյալ և պայմանագիր ստորագրի ուելսյան ակումբի հետ:
Ավարտված մրցաշրջանում Բոնին 30 խաղում 31 գոլ է խփել: Վիլֆրիդը «Սուոնսիի» 6-րդ նորեկը կլինի այս ամռան ընթացքում` Խոսե Կանյասից, Ալեխանդրո Պոսուելոյից, Խորդի Ամատայից, Ջոնաթան Դե Գուզմանից և Ջոնջո Շելվիից հետո: