«Սուոնսին» առաջարկություն է արել Բելգիայի հավաքականի և «Տվենտեի» կիսապաշտպան Նասեր Շադլիին գնելու համար:
23-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, այդ թվում «Ֆուլհեմը», «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Վեստ Բրոմվիչը»: Անցած շաբաթ մամուլը Նասերին ուղարկել էր «Աստոն Վիլլա»:
Սակայն «Սուոնսին» բոլոր հետաքրքրվող ակումբներից առաջինն անցավ ակտիվ գործողությունների: Շադլիի գործակալը հաստատել է, որ «Տվենտեն» ստացել է առաջարկություն «կարապների» կողմից:
-Որքանով ինձ հայտնի է, «Սուոնսին» իր առաջարկությունն արել է: Ավելին ասել չեմ կարող սրա հետ կապված,- գործակալ Դանիել Էդվարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: