«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Միքայել Լաուդրուպին ազատելու մասին: Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Գարի Մոնկը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կարապները» սպասվածից ավելի վատ են հանդես գալիս: Ուելսյան ակումբն այս պահին ընդամենը 2 միավոր ավել ունի վտանգավոր գոտում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդից»: Ակնհայտ է, որ Լիգայի գավաթում հաղթելուց հետո «Սուոնսին» առաջ քայլ չի կատարել:
Լաուդրուպի հեռացման մասին խոսվում էր «Վեստ Հեմից» կրած պարտությունից հետո (2:0): Պաշտոնական հաղորդագրության մեջ հեռացման պատճառը նշվում է թիմի անկայուն խաղը: