«Սուոնսի Սիթին» պատրաստվում է գնել Էկվադորի ազգային հավաքականի 24-ամյա վինգեր Ջեֆերսոն Մոնտերոյին:
Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում Մոնտերոն վատ տպավորություն չթողեց, չնայած որ իր երկրի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Այժմ Ջեֆերսոնը գտնվում է մեքսիկական «Մոնարկաս Մորելիա» ակումբում, սակայն հայտնել է Եվրոպա տեղափոխվելու իր ցանկության մասին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, տաղանդավոր ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Սուոնսին» է:
-Ես կլքեմ Մեքսիկայի առաջնությունը, սակայն եկեք տեսնենք, թե ուր կտեղափոխվեմ: Հուսով եմ, որ այս հարցում համաձայնության կգանք առաջիկա օրերի ընթացքում,- ասել է Մոնտերոն: