«Սուոնսին» պատրաստ է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել ակումբի համար` «Վիտեսի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին ձեռքբերելու համար հրաժեշտ տալով 8-10 մլն ֆունտի:
Այս ամառ «Վիտեսի» 24-ամյա հարձակվողով ակտիվորեն հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ, այդ թվում «Վեստ Հեմը» և «Նյուքասլը»: Հիմա, ինչպես հայտնում է Wales Online-ը, նրանց է միացել է «Սուոնսին»:
Լուրերի համաձայն, «Սուոնսին» արդեն առաջարկություն է արել և հիմա սպասում է պատասխանին: Իր նախորդ տրանսֆերային ռեկորդն ուելսյան ակումբը սահմանել է անցած ամառ` վճարելով 5.5 մլն ֆունտ «Վալենսիայի» կիսապաշտպան Պաբլո Էռնանդեսի համար:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Բոնին 31 գոլ է խփել 31 խաղում: