Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի այսօրվա վերջին խաղում չեմպիոնական մրցավազքի ֆավորիտներից համարվող «Չելսին» հյուրընկալվել էր «Սուոնսի Սիթիին»:
Դաշտի տերերն արդեն 16-րդ րոպեից պայքարում էին 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց «կարապների» պաշտպան Չիկո Ֆլորեսը: Թվային առավելություն ստացած «Չելսին» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել «Սուոնսիին»: 68-րդ րոպեին «ազնվականների» հաղթական գնդակը խփեց Դեմբա Բան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 75 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլ. Բա՝ 68ր:
Հեռացում. Չիկո՝ 16ր: