Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի մեկնարկը տրվեց «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։
Նախորդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակ տարած «կարապները» 3 միավոր վաստակեցին նաև «զինագործների» հետ դիմակայությունում։ «Արսենալում» իր առաջին խաղն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը։ 1 րոպե հետո Սեմ Կլուկասը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում անգլիացի կիսապաշտպանը դուբլի հեղինակ դարձավ։ Դաշտի տերերից մեկ գոլ էլ խփեց Ջորդան Այուն։
Այս հաղթանակից հետո «Սուոնսին»՝ վաստակած 23 բարձրացավ 17-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Մոնրեալ՝ 33ր, Կլուկաս՝ 34ր, 86ր, Այու՝ 61ր։