Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի վերջին խաղը կայացավ «Լիբերթի» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Լիվերպուլը»:
Բրենդան Ռոջերսի սաները նվազագույն հաշվով առավելության հասան «կարապների» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 54 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլ. Հենդերսոն՝ 68ր: