Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը հինգշաբթի երեկոյան կմասնակցի «Տոտտենհեմի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Ֆերնանդեսին տեսել են հենակներով և աջ ոտքի պաշտպանիչ կոշիկով անցյալ կիրակի «Բրայթոնի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նախորդ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ միայն ասել է, որ Բրունոյի մասնակցությունը «կասկածի տակ է», և որ բժշկական անձնակազմին ավելի շատ ժամանակ է պետք ախտորոշում տալու համար։
Այնուամենայնիվ, Daily Mirror-ը հայտնում է, որ Ֆերնանդեսը թիմի հետ մեկնել է Լոնդոն՝ Բրունոն ազատորեն կարողանում է տեղաշարժվել։ Սպասվում է, որ «կարմիր սատանաների» երկրորդ ավագը կմասնակցի «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում կայանալիք խաղին: