«Ռոմայի» դարպաապահ Մարտեն Ստեկելենբուրգը խոստովանել է, որ արդեն համաձայնության էին եկել «Ֆուլհեմի» հետ, երբ վերջին պահին «Ռոման» որոշեց խզել բանակցությունները: Իտալական ակումբի որոշումը կապված է Ստեկելենբուրգին փոխարինող չգտնելու հետ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահը Հռոմից մեկնել էր Լոնդոն, որպեսզի ստորագրի արդեն համաձայնեցված պայմանագիրը: Սակայն Լոնդոնում Մարտենը իմացավ, որ «Ռոման» հրաժարվել է իրեն բաց թողնել:
-Ինձ համար մեծ հարված էր: Ես արդեն ինձ պատկերացնում էի «Ֆուլհեմում»: Այն հիանալի ակումբ է,- ասել է Ստեկելենբուրգը: Sky Sports
Ավելացնենք, որ Մարտենը «Ռոմայի» հիմնական դարպասապահը չէ: