«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց, որ 18-ամյա Ռահիմ Ստերլինգը նոր, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
«ՔՊՌ»-ի սանը «Էնֆիլդ» էր տեղափոխվել 2010թ-ին և այդ պահից լուրջ առաջընթաց է ունեցել: Մարտ ամսին Ստերլինգը առաջին անգամ դաշտ դուրս եկավ «կարմիրների» հիմնական կազմում, իսկ նոյեմբերին նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ Ստերլինգը դարձել է Ռոջերսի թիմի առանցքային խաղացողը: Ռահիմը «Լիվերպուլում» մասնակցել է արդեն 25 խաղի:
-Սա երազանքն է յուրաքանչյուր 18-ամյա պատանու: Ես ուղղակի երախտապարտ եմ, որ գտնվում եմ այսպիսի մեծ ակումբում: Ինչպես ասում է մարզիչը, ես դեռ չեմ էլ սկսել ինչ որ բանի հասնել: Ամեն ինչ առջևում է,- ասել է Ստերլինգը: