Անգլիական հեղինակավոր Sky Sports պարբերականին հայտնի է դարձել այն հիմնական պատճառը, որի համար Ռահիմ Ստերլինգը ցանկանում է լքել «Լիվերպուլը»: Անգլիացի վինգերին չի գոհացնում թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի անձը:
Երեքշաբթի օրն Անգլիայի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մարզումն անցկացրեց հանգստից վերադառնալուց հետո: Նա նաև հանդիպում ունեցավ Ռոջերսի հետ և զրուցեց 25 րոպե:
Կարելի է ենթադրել, որ մարզչի հետ բաց քննարկման ժամանակ Ստերլինգը հայտնել է, որ դեռ ցանկանում է լքել ակումբը: Ռահիմը նոր պայմանագիր չի ստորագրի, քանի որ հարցը գումարի մեջ չէ:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստերլինգի գործակալը հայտնեց, որ «կարմիրները» չեն կարող Ռահիմին թիմում պահել անգամ շաբաթական 900 հզր ֆունտ աշխատավարձի դեպքում: Աղբյուրի հաղորդմամբ, Ռահիմը չի ցանկանում խաղալ մի թիմում, որի ղեկին կանգնած է Բրենդան Ռոջերսը:
Եթե մրցաշրջանի ավարտին ակումբը որոշեր փոխել մարզչին, ապա հնարավոր էր, որ Ստերլինգը փոխեր որոշումը: Սակայն Բրենդանը ստացավ վստահության նոր պայմանագիր, և դա Ռահիմին վերջնականապես տրամադրեց «Լիվերպուլից» հեռանալուն:
Ստերլինգը նաև Ռոջերսին խնդրել է իրեն չվերցնել մինչմրցաշրջանային շրջագայության համար, այլ թողնի միայնակ մարզվել Մելվուդի մարզաբազայում:
Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը Ստերլինգը չէր ներկայացել «կարմիրների» մարզմանը: Առավոտը Ռահիմը զանգել էր ակումբ և հայտնել, որ վատառողջ է: