«Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը:
Հիշեցնենք, որ Ստերլինգը մերժեց «Լիվերպուլի» առաջարկած նոր պայմանագիրը, որով շաբաթական կվաստակեր 100 հզր ֆունտ, և հայտնեց, որ ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի իրագործի տիտղոսներ նվաճելու իր ցանկությունը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է: Հոլանդացի մասնագետը ցանկանում է աշխատել երիտասարդ Ստերլինգի հետ, ով պատրաստ է խաղալ հարձակման ցանկացած եզրում:
Իրավիճակը բարդացնում է այն գործոնը, որ «Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև առկա են ավանդական լարված հարաբերություններ: Վերջին ֆուտբոլիստը, որ մերսիսայդյան ակումբից տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ», եղել է Ալենբի Չիլտոնը՝ 1938թ-ին:
«Կարմիրներն» արդեն հայտնել է, որ Ստերլինգը չի վաճառվում, սակայն հայտնի չէ, թե արդյոք «Լիվերպուլը» կմնա իր որոշմանը, եթե չհաջողվի երկարաձգել Ռահիմի պայմանագիրը: «Յունայթեդը» պատրաստ է ոչ միայն ահռելի գումար վճարել տրանսֆերի համար, այն նաև Ստերլինգին առաջարկել իր ցանկացած պայմաններով պայմանագիրը:
Եթե «Յունայթեդն» ամեն դեպքում առաջարկություն անի, ապա դա Ստերլինգի համար պայքարի սկսվելու ազդանշան կլինի, քանի որ տաղանդավոր անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»: