«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը հայտնել է իր կարծիքը «Յունայթեդի» հետ խաղից հետո (2:1): Ըստ ֆուտբոլիստի` նրանք հիասթափված են «Յունայթեդից» կրած պարտությունից:
-Պետք է ոչ ոքի ավարտվեր: Ըստ երևույթին, մենք թույլ տվեցինք նրանց կառավարել խաղը առաջին խաղակեսին: Շատ հաճախ մենք հետ էինք քաշվում:
Մենք մրցակից թիմին չափից դուրս էինք հարգում: Ընդմիջմանը գլխավոր մարզիչը շեշտեց, որ պետք է նրանց ճնշենք: Այսպես մենք կկարողանայինք հարձակվել: Դուք ինքներդ էլ տեսաք, թե մենք ինչքան լավ էինք գործում հարձակման գծում երկրորդ խաղակեսին:
Վերջին 20 րոպեներին մենք այնպես էինք ճնշել «Մանչեսթեր Յունայթեդին», որ երկրպագուները նյարդայնացել էին, իսկ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն անընդհատ ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին: Մենք ստեղծեցինք բավականին գոլային պահեր: The Liverpool Echo