• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստյուարտ Դաունինգ. «Պետք է շարունակեմ լավ հանդես գալ»

Ստյուարտ Դաունինգ«Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգը խոստովանում է, որ իր խաղամակարդակի իջեցումն անմիջապես ազդում է մեկնարկային կազմում իր դիրքի վրա:

Դաունինգն այնքան էլ լավ չմեկնարկեց ընթացիկ մրցաշրջանը: Նա հազվադեպ էր դաշտ դուրս գալիս: Բացի այդ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել էր, որ նա հնարավոր է հեռանա ակումբից:

Մինչդեռ ժամանակի ընթացքում Ստյուարտի գործերը հարթվեցին, և այժմ նա Ռոջերսի ծրագրերի մի անբաժանելի մասն է կազմում:

-Պետք է միայն նայել մեր պահեստայինների նստարանին, որպեսզի համոզվել, որ ես պետք է շարունակեմ լավ հանդես գալ:

Թիմում իրական մրցակցություն է կազմում տեղ զբաղեցնելու համար, առավել ևս, որ հունվարին եկան Դանիել Սթարիջն ու Ֆիլիպե Կոուտինյոն: Ռահիմի նման երիտասարդները սպասում են իրենց հնարավորությանը: Եթե լավ չխաղաս, ապա անմիջապես կհայտնվես նստարանին:

Վստահ եմ, որ ամռանը մարզիչը կցանկանա ուժեղացնել թիմը: Նա ասել է ինձ, որ ես մտնում եմ իր երկարաժամկետ ծրագրերի մեջ: Հաճելի էր այդ մասին լսելը: Այժմ ես պետք է շարունակեմ անել ամեն ինչ, որպեսզի մնամ հիմնական կազմում,- հայտնել է Դաունինգն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Բացի այդ Ստյուարտը պատմել է, որ «Աստոն Վիլլայից» տեղափոխվելուց հետո իրեն ժամանակ էր հարկավոր «Լիվերպուլում» հարմարվելու համար:

-Որոշ մարդկանց մոտ նոր ակումբում ամեն ինչ ստացվում է հենց սկզբից: Իմ պարագայում այս ամենն ավելի շատ ժամանակ խլեց, քան ես ցանկանում էի:

Ուրախ եմ, որ հիմա ինձ մոտ ամեն ինչ լավ է, և ես հնարավորություն ունեմ՝ խաղալու այսպիսի ակումբում: Միշտ էլ կարծել եմ, որ կարող եմ լավ հանդես գալ այստեղ,- ավելացրել է խաղացողը: