«Ստոկ Սիթին» ավարտին է հասցրել երկու տրանսֆեր՝ գնելով «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Սթիվեն Այրլենդին և վարձակալելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջոն Գվիդետտիին:
Ամռանը «Ստոկը» 1 տարով վարձակալեց Այրլենդին: Իռլանդացի կիսապաշտպանը «Ստոկում» մասնակցեց 16 խաղի և դարձավ 3 գոլի հեղինակ:
Չսպասելով մրցաշրջանի ավարտին՝ Մարկ Հյուզը որոշեց գնել 27-ամյա կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերային իրավունքները, ում հետ աշխատել է դեռ «Մանչեսթեր Սիթիում»: Սթիվենի պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:
Հյուզի կապը «Սիթիի» հետ օգնեց նաև վարձակալել «քաղաքայինների» 21-ամյա հարձակվող Ջոն Գվիդետտիին, ով անցած մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց առողջական խնդիրների պատճառով: