«Ստոկ Սիթին» կարող է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Մայքլ Օուենին, ով այդպես էլ չկարողացավ հայտնվել թիմի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Մայքլը «Մանչեսթեր Յունայթեդից» «Ստոկ» տեղափոխվեց նախորդ ամառ: 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածնքերի պատճառով չի կարողանում լավ որակներով հանդես գալ:
Օուենը չի մասնակցնի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղին՝ «Ֆուլհեմի» հետ: Սակայն «Ստոկ Սիթին» չի ցանկանում բաց թողնել լեգենդար ֆուտբոլիստին:
-Մրցաշրջանի ավարտին մենք կգնահատենք իրավիճակը: Նոր պայմանագրի շանսերը ավելի մեծ կլինեն, եթե նա ապաքինված լինի:
Մենք նրանից չենք պահանջում բացարձակ որակյալ խաղ, որպեսզի արժանի լինի նոր պայմանագրի: Ոչ մի նման պայման մենք չենք դրել,- «Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: